ԿարևորՀասարակություն

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։

«Օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանությունում, որ ծեծկռտուք է եղել Քաջարանում, և ոստիկաններն անմիջապես օպերատիվ տեղեկությունն իրացրել են, նշված վայր են մեկնել, նաև կանխել են հետագա զարգացումները։ Այս պահին ութ բերման ենթարկված կա»,-«Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Back to top button