ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանն ու Ուկրաինան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջնորդությամբ չորեքշաբթի օրը՝ փետրվարի 5-ին, փոխանակել են գերիներին «150-ը 150-ի դիմաց» բանաձևով, հայտնում է Deutsche Welle-ն։

«Այսօր լավ օր է բոլորիս համար: Մենք վերադարձնում ենք մեր 150 պաշտպաններին ռուսական գերությունից: Նրանցից ոմանք գերության մեջ են եղել ավելի քան երկու տարի։ Մենք աշխատում ենք բոլորին հետ բերելու համար»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է Ուկրաինայի հետ այս տարվա ամենամեծ գերիների փոխանակումը։ Ներկայում ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, պարզաբանել են նախարարությունից։ Նախորդ գերիների փոխանակումը Կիևի և Մոսկվայի միջև տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ «25-ը 25-ի դիմաց» բանաձևով։ Ընթացակարգում միջնորդի դերում է հանդես եկել նաև ԱՄԷ-ն։

Կարդացեք նաև

Back to top button