
Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ՝ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև, հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։
Երևան — Դելի թռիչքի տևողությունը՝ 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, տոմսարկղերում:




