
2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը խոցվել էր ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
Ավելի վաղ հԱկտաուի մերձակայքում «AZAL» ընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույց էր հրապարակել Ղազախստանը։
Զեկույցում նշված է, որ ինքնաթիռի GPS համակարգը չի գործել, օդանավը երկու անգամ ենթարկվել է արտաքին ներգործման։ Հաստատվել է նաեւ, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը, ինչպես նաեւ հիդրավլիկ համակարգը ուժեղ տուժել են հարվածող էլեմենտներից, ինչը հանգեցրել է կառավարման համակարգի խափանմանը։
Ինքնաթիռում 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել, ողջ են մնացել 29-ը։




