Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Թրամփի սահմանած մաքսատուրքերը հետաձգվել են 30 օրով։
ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո նա հայտարարել է, որ կանադա-ամերիկյան սահմանի վերահսկողությունը կխստացվի, հայտնում է BBC-ին։
Հետաձգումը հաստատել է նաեւ Թրամփը։
«Կանադան համաձայնել է ապահովել հյուսիսային սահմանի անվտանգությունը։ Ես շատ գոհ եմ առաջին արդյունքից, եւ շաբաթ օրը հայտարարված մաքսատուրքերը 30 օրով հետաձգվում են, որպեսզի նայենք՝ հնարավո՞ր է Կանադայի հետ տնտեսական վերջնական գործարք կնքել»,- իր Truth Social-ում գրել է Թրամփը։
Տես նաեւ Թրամփը մեկ ամսով հետաձգել է մեքսիկական ապրանքների համար սահմանված նոր մաքսատուրքերը




