
Իրանը Կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանն ու օտարերկրյա միջամտությանը դեմ է: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ, որը Թեհրան է այցելել՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ պարագայում ընդունելի չէ: Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը անհրաժեշտ են դարձնում տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդումն ու ինտեգրումը, նաև տարաձայնություններից խուսափելը»,-ասել է Փեզեշքիանը:
«Ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», — նշել է նա։




