ԿարևորՄիջազգային

Սիրիայում հերթական պայթյունի հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ

Տասնհինգ մարդ, այդ թվում 14 կին է զոհվել Սիրիայի հյուսիսում գյուղատնտեսական աշխատողներ տեղափոխող ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով, հայտնում է BBC-ին։

Եվս 15 կին վիրավորվել է Մանբիջ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը, կամ ինչպես ընդունված է ասել «Սպիտակ սաղավարտները»։ Ըստ այդ տեղեկությունների՝ վիրավորների մի մասի վիճակը չափազանց ծանր է եւ զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ոչ մի ռազմական խմբավորում պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել։

Սա Մամբիջում երկրորդ մահաբեր պայթյունն է վերջին երեք օրում։ Շաբաթ օրը պայթյունի հետեւանքով զոհվել էր երկու երեխա։

Հալեպից արեւելք գտնվող Մանբիջը 2012 թվականից Սիրիայում ծավալված իրադարձությունների, կամ ինչպես ընդունված է ասել, քաղաքացիական պատերազմի ընթացքում տարբեր խմբավորումների վերահսկողության տակ էր հայտնվում։ Այդ թվում այնտեղ տարբեր ժամանակներում լինում էին մեկ ամերիկյան, մեր թուրքական, մեկ ռուսական ուժեր։

2024 թվականի հոկտեմբերին, երբ այս շրջանում սրվել էր հակամարտությունը թուրքական ուժերի հետ, բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին ռուսական զորքերի անգործության դեմ։ 2024-ի ավարտին Ասադին ընդդիմադիր Սիրիայի ազգային բանակի ուժերն Մանբիջը վերցրեցին վերահսկողության տակ։

Կարդացեք նաև

Back to top button