ԿարևորՀասարակություն

«Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 16-ին տեղի կունենա «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը։

Մասնակիցների անունները կհայտարարվեն նախապես, հայտնում են Առաջին ալիքից։

«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Դեպի Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի ﬕջազգային մրցույթում, որը կկայանա Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Կարդացեք նաև

Back to top button