
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է ռազմական ավիահարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման բարձրաստիճան ղեկավարի և մյուսների վրա, հայտնում է BBC-ին։
«Քարանձավներում թաքնված մարդասպանները սպառնում էին Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին»,-սոցիալական ցանցերում գրել է Թրամփը։
«Հարվածները ոչնչացրել են քարանձավները, որտեղ նրանք ապրում են։ Բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել՝ ոչ մի կերպ չվնասելով խաղաղ բնակչությանը»:
X-ում հրապարակված գրառման մեջ Սոմալիի նախագահի գրասենյակը հայտնել է, որ իրենք տեղեկացվել են երկրի հյուսիսային հատվածում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարության դեմ ԱՄՆ-ի հարվածի մասին:
Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի գրասենյակը X-ում գրառման մեջ ասել է, որ նա «ընդունում է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և ողջունում է շարունակական հանձնառությունը նախագահ Դոնալդ Թրամփի վճռական ղեկավարության ներքո»:
Գրառման մեջ նաև ասվում է, որ վերջին գործողությունն «ամրապնդում է Սոմալիի և Միացյալ Նահանգների անվտանգության ամուր գործընկերությունը ծայրահեղական սպառնալիքների դեմ պայքարում»:
Հայտարարության մեջ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել է, որ «օդային հարվածների ժամանակ սպանվել են բազմաթիվ դերակատարներ և որևէ խաղաղ բնակիչ չի տուժել»:




