ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվեն մինչև տարեվերջ

Վաշինգտոնը ցանկանում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի ունենան մինչև 2025 թվականի ավարտը, հատկապես, եթե Ռուսաստանի հետ հրադադար հաստատվի։ Այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։

«Ժողովրդավարական երկրներից շատերը ընտրություններ են անցկացնում պատերազմի ժամանակ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է», — ասել է Քելլոգը: «Կարծում եմ, որ դա լավ է ժողովրդավարության համար»:

Ե՛վ Քելլոգը, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էին, որ ցանկանում են համաձայնության գալ՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ:

Թրամփի ծրագիրը դեռ ձևակերպման փուլում է, և դեռ վերջնական որոշումներ չեն կայացվել, թե ինչպիսին է լինելու Սպիտակ տան քաղաքականությունը, գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ մի քանի աղբյուրներ։

Ուկրաինական կառավարության աղբյուրն էլ Reuters-ին ասել է, որ Թրամփի վարչակազմը դեռ պաշտոնապես չի դիմել իրենց մինչև տարեվերջ նախագահական ընտրություններ անցկացնելու խնդրանքով։

Կարդացեք նաև

Back to top button