ԿարևորՔաղաքական

Վարչապետը կարևորում է ԱՄՆ այցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի սկզբին ԱՄՆ այցը շատ կարևոր է համարում։ Վարչապետը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ խորհրդակցել է գործընկերների հետ և եկել եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել միջոցառումներին:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։

«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. այս պահին մենք ծրագրում նման կետ չունենք»,- ասել է նա։

Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: 

Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի Կրոնական ազատության 5-րդ ամենամյա միջազգային գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: 

Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

Կարդացեք նաև

Back to top button