
Հայտարարագրման ժամկետը կերկարաձգվի մինչեւ նոյեմբերի 1-ը, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի տնից չենք, մի հալի ենք։ Մենք բոլորս վերջին պահին, որ իմացանք, որ ID քարտ է պետք, բոլորս միասին գնում ենք նույն գործողությունը անելու։ Էդ կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, կհասնի հոկտեմբեր»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ եթե մարդը դիմել է ID քարտի համար եւ ժամանակին չի ստացել ծանրաբեռնվածության պատճառով, մեղավորը կառավարությունն է։
«Էս կարգավորման իմաստն այն է, որ եթե քաղաքացին ուշացման պատճառով չի արել, մենք ասում ենք, մեղավորը մենք ենք, դուք չեք։ Եթե սոցիալական կրեդիտ ունեք, չեք կորցնի»,- ասել է նա։




