
Սահմազատման հետ կապված պայմանավորվածություններ կան, հանձանաժողվների հայտարարության մեջ նշված է, որ պետք է նոր հանդիպումներ լինեն, լրագրողների հետ հանդիպմանն ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մասին։
«Այս պահի կոնկրետ տեղի ու ժամանակի մասին պայմանավորվածություններ չկան։ Աշխատանքն իրականացվելու է հանձնաժողովների կանոնակարգով, որը հրապարակված փաստաթուղթ է։ Պետք է ասեմ, որ մենք պատրաստակամ ենք»,–ասել է վարչապետը։
Սահմանազատման գործընթացը, ինչպես նա է նշել, 2024-ին շատ է առարկայացել: Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթը կա, որը երկու երկրների ընթացակարգերով անցել է, և ամեն երկիր իր ընթացակարգով դե յուրե հաստատել է փաստաթուղթը, ինչն անկյունաքարային նշանակություն ունի, շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում կողմերը, հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա»,- ասել է նա:




