ԿարևորՀասարակություն

Ցանկացած մեկը, եթե պետությունից գողանում է, պետք է իմանա, որ գալու է իրենից հետ վերցնելու պահը․ ՀՀ վարչապետ

Ցանկացած մեկը, եթե պետությունից գողանում է, պետք է իմանա, որ գալու է պահը, երբ իրենից հետ են վերցնելու, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022 թվականին 7 մլրդ դրամի ավելի շատ հարկ է վճարել, քան  2012–2017 թվականներին իրար հետ վերցրած։ Խոսքը 124 մլրդ դրամի մասին է։ Այս տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ միայն Հայաստանի ամենամեծ հարկատուն է 94 մլրդ հարկի ձևով, այլև Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ որպես սեփականատեր 33 մլրդ շահաբաժին է ստացել»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ սա ընդամենը մեկ դեպք է, կան էլի դեպքեր, որտեղ պետք է հասկանալ, թե ոնց է աշխատել «թալանի մեխանիզմը»։

«Այն, որ 2012–2017 թվականներին հարկերն անգամներով պակաս են եղել, դա եղել է այն թալանը, որի մասին խոսում ենք, և մենք դա վերադարձրել ենք։ Խոսքը Հայաստանի ամենամեծ ու թանկ ձեռնարկության մասին է։ Սա վերջը չէ, ստեղծվել է իրավական լեգիտիմ համակարգ, որն աշխատելու է այնքան, մինչև այդ հարցը փակվի։ Ցանկացած մեկը, եթե պետությունից գողանում է, պետք է իմանա, որ գալու է այն պահը, երբ իրենից դա հետ են վերցնելու»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button