
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Կանադայի հայ ազգային կոմիտեին ուղղված նամակում։
Նա Բաքվին կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին եւ կամայականորեն պահվող էթնիկ հայերին, հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պպահովել հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց պապենական հողեր, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։
ԱԳ նախարարը նաեւ շեշտել է Արցախյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հելսինկյան սկզբունքներին համապատասխան եւ Հարավային Կովկասում արդար եւ ամուր խաղաղության անհրաժեշտությունը




