ԿարևորՄիջազգային

ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը հաստատել է, որ իր հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆը սպանվել է ։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել խմբավորման Իզեդին ալ-Քասամ բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան։

«Տեղեկացնում ենք մեր ժողովրդին և մեր աջակիցներին ամբողջ աշխարհում, որ Մուհամեդ ալ-Դեյֆը մահացել է»,- ասել է նա։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում հրապարակվել է Աբու Ուբայդայի տեսաուղերձը։

ՀԱՄԱՍ-ի Խան Յունիս բրիգադի հրամանատար Ռաֆա Սալամանի եւ  Մուհամմեդ ալ-Դեյֆի դեմ իրականացրած գործողության մասին իսրայելական կողմը հայտարարել էր դեռ անցած տարվա հուլիսի 13-ին։  

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ երկու թիրախները՝ Դեյֆը եւ Սալաման, սպանվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս նահանգի ալ-Մավասի շրջանում իրականացված ավիահարվածի արդյունքում:

Դեյֆը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների ծրագրման եւ իրականացման գլխավոր պատասխանատուներից մեկը։ 

Իսրայելի զինվորականները 2002 թվականից ի վեր մոտ տասը անգամ փորձել են սպանել Մուհամմեդ ալ-Դեյֆին։ 2014 թվականի օգոստոսին ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի Շեյխ Ռադուանի տարածքում գտնվող շենքին: Հարվածի թիրախը, ըստ ՀԱՄԱՍ-ի, եղել է ալ-Դեյֆի տունը։ Այդ ժամանակ հարձակման հետեւանքով զոհվել էին ալ-Դեյֆի կինը եւ հինգ տարեկան դուստրը։

Կարդացեք նաև

Back to top button