ԿարևորՄիջազգային

Թրամփը հրամայել է արտաքսվող ներգաղթյալների համար ճամբար կառուցել Գուանտանամոյում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան բազայում 30 հազար ներգաղթյալների համար ճամբար կառուցել:

Նա ասել է, որ այնտեղ կուղարկի «Ամերիկայի համար սպառնալիք ներկայացնող ներգաղթյալ օտարներից ամենավատ հանցագործներին», հայտնում է BBC- ին։

Գուանտանամոյի ամերիկյան բազան վերջին քսան տարիներին աշխարհում հայտնի էր որպես ռազմական բանտ, որտեղ պահվում էին ջիհադիստները։ Բայց, ինչպես տեղեկացնում է BBC-ին, այնտեղ գործել է նաեւ միգրացիոն կենտրոն, որտեղ պահվում էին ծովով ԱՄՆ ներթափանցող ներգաղթյալներին։

ԱՄՆ վարչակազմում սահմանների և ներգաղթի հարցերով համակարգող Թոմ Հոմանը լրագրողներին ասել է, որ հենց այս կենտրոնը կընդլայնվի մինչև 30 հազար մարդու համար։ Նա վստահեցրել է, որ այնտեղ կապահովվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կալանքի պայմաններ։

Իսկ Գուանտանամոյի զինվորական բանտը, որը բազմաթիվ աղմկահարույց լուրերի կենտրոնում է հայտնվել, ստեղծվել է 2002 թվականին։ Այս ընթացքում այնտեղ պահվել է 800 բանտարկյալ, որոնք գերեվարվել են Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկյան գործողությունների ժամանակ։ Ըստ ամերիկյան մամուլի՝ այժմ այնտեղ ընդամենը 15 բանտարկյալ կա։

Կարդացեք նաև

Back to top button