ԿարևորՔաղաքական

Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է․ Մակա Բոճորիշվիլի

Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է և պատրաստակամ է անել հնարավորինը այդ նպատակին հասնելու համար, այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, հուսանք, կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Միայն սա կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանի խաղաղության համար»,-հայտարարել է նա՝ ընդգծելով նաև, որ Հայաստանն ու Վրաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Կարդացեք նաև

Back to top button