ԿարևորՔաղաքական

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, նման որոշում ենք կայացրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ, ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ մեր երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների արդեն պաշտոնապես նոր որակ է: Այն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթության, գիտության և  այլն»,- ասել է նախարարը:

Միրզոյանը նաև հայտնել է, որ քննարկել են տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ փոխադրումների հարցերը։

«Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որն ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը և Վրաստանը։ Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, պետք է նշենք նաև Ադրբեջանի մասին»,- ասել է Միրզոյանը։

Կարդացեք նաև

Back to top button