
Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և ԵԱՏՄ շուկայի փակմանը, TASS-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ: Հակառակ դեպքում, մեր արտադրողները կտուժեն Եվրասիական տնտեսական միությունում, դա ակնհայտ է»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։
«Մեզ համար, իհարկե, սա ազդանշան է, որ Եվրամիությանն անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է»,- նշել է Օվերչուկը։




