ԿարևորՔաղաքական

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ, ֆեյսբուքի իր էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը։ 

«Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ»,- գրել է պատգամավորը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վերընտրվել եմ ԵԽԽՎ-ի Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։ 

Կարդացեք նաև

Back to top button