ԿարևորՄիջազգային

Առնվազն 12 մարդ է զոհվել հնդկական Kumbh Mela փառատոնի ժամանակ

Ավելի քան12 մարդ է զոհվել հնդկական Kumbh Mela փառատոնում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ որոշ ուխտավորներ փորձել են ցատկել ոստիկանական բարիկադների վրայով՝ հասնելու համար Հնդկաստանի ամենասուրբ Գանգես, Յամունա ու առասպելական Սարասվաթի գետերի միավորման կետին՝ Սանգամ Նոսին: Մարդիկ հավատում են, որ գետում լողալը կմաքրի իրենց մեղքերը և կօգնի հասնել փրկության։


Չորեքշաբթին նշվում է որպես Մաունի Ամավասյա՝ լուռ ինքhgզննման օր, որը փառատոնի ընթացքում գետում ընկղմվելու ամենակարևոր օրն է:

BBC-ն նշում է, որ Հնդկաստանում հաճախակի են տեղի ունենում նման միջադեպեր, որոնք հանգեցնում են նաև մարդկային զոհերի: Հիմնական պատճառը կրոնական միջոցառումներին, փառատոներին չափազանց մեծ թվով մարդկանց մասնակցությունն է։ Անբավարար վերահսկողությունը նման աղետներն անխուսափելի են դարձնում:

Կարդացեք նաև

Back to top button