
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման է հրավիրել, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման է հրավիրել: Վարչապետ Նեթանյահուն՝ Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում Սպիտակ տուն հրավիրված առաջին օտարերկրյա առաջնորդն է »,- ասվում է հայտարարությունում:




