Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները Լուվրի տոմսերի համար ավելի բարձր գին կվճարեն։
Թանգարան այցելության ժամանակ նա նաև հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի համար Լուվրում հատուկ տարածք կտրամնադրվի:
Անցյալ շաբաթ Լուվրի ղեկավար Լորանս դե Քարսը զգուշացրել էր, որ դարերի պատմություն ունեցող շենքը վերանորոգման կարիք ունի և շատ վատ վիճակում է, որին հաջորդել է Մակրոնի հայտարարությունը։
12-րդ դարի վերջին Փարիզում կառուցված Լուվրի պալատը դարեր շարունակ եղել է Ֆրանսիայի թագավորների պաշտոնական նստավայրը։ Լյուդովիկոս XIV-ն այն լքել է Վերսալ տեղափոխվելու համար, որից հետո՝ 1793 թվականին, պալատը դարձել է արվեստի ստեղծագործությունների թագավորական հավաքածուի թանգարան։
Անցյալ տարի Լուվրը ընդունել է 8,7 միլիոն այցելու։
Տարեկան չորս միլիոն այցելու ընդունելու համար նախատեսված Լուվրը 2018 թվականին ունեցել է 10,2 միլիոն այցելու, սակայն Լորանս դե Քարսը, որը նշանակվել է 2021 թվականին, սահմանել է օրական 30,000 այցելուի սահմանափակում՝ գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Մակրոնը նշել է, որ ակնկալում է վերանորոգման նախագիծ, որը կոչվում է «Լուվրի նոր վերածնունդ»։ Այն պատրաստ կլինի մինչև 2031 թվականը:




