ԿարևորՀասարակություն

150 դրամ՝ մեկ ուղևորության համար, և անսահմանափակ փաթեթների երկարացում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փետրվարի 1-ից ներդնել ուղևորատոմսի նոր սակագին` 150 դրամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ այս սակագիրը կգործի ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում:

«Որոշել ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ ուղևորությունների փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով»,-նշում է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկել։

Տրանսպորտից զեղչով կամ անվճար կօգտվի ավելի քան 560 հազար մարդ։

  • Մինչև 7 տարեկան երեխաները,
  • Միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ու ուսանողները,
  • Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները,
  • Մանկատների կամ ծերանոցների բնակիչները,
  • ԽՍՀՄ հերոսները, Հայաստանի ազգային հերոսները Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրվածները,
  • Բազմազավակ՝ 4 և ավելի երեխա ունեցող ծնողները։
  • Արցախի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողները։

Կարդացեք նաև

Back to top button