
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ:
«Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»,- գրել է նա:




