
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության հաղորդավար Արմեն Դուլյանը:
Ռադիոընկերության տարածած ցավակցական հաղորդագրության մեջ նշվում է, որ կիրակի երեկոյան Արմեն Դուլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։
Հանրային ռադիոյի աշխատակազմը ցավակցում է Արմեն Դուլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:




