
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ կարող է դիտարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կրկին միանալու հարցը և հավելել է, որ Սաուդյան Արաբիային կխնդրի 600 միլիարդ դոլարի փոխարեն, որը սաուդցիները խոստացել են, շուրջ 1 տրիլիոն դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում, հայտնում է reuters-ը։
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ շաբաթ Թրամփին ասել էր, որ ցանկանում է առաջիկա չորս տարվա ընթացքում 600 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ-ում ներդրումներն ընդլայնելու համար:
ԱՄՆ-ն նախատեսում է ԱՀԿ-ից դուրս գալ 2026 թվականի հունվարի 22-ին, հինգշաբթի հայտնել են ՄԱԿ-ից: Թրամփն այս որոշման մասին հայտարարել էր երկուշաբթի՝ Սպիտակ տանն իր երդմնակալությունից հետո:




