ԿարևորՄիջազգային

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները համատեղ աշխատելու պատրաստակամության մասին և միշտ բաց է դրա համար։

«Մենք տեսնում ենք ներկայիս նախագահի հայտարարությունները միասին աշխատելու պատրաստակամության մասին, մենք միշտ բաց ենք դրա համար»,-ասել է Պուտինը Ռուսաստանի Россия 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից շփումներից հրաժարվելը Ռուսաստանի մեղքով չէ։

Ավելի վաղ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ վարելու համար։ 

Իսկ չորեքշաբթի Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինը պետք է որքան հնարավոր է շուտ ավարտի պատերազմը և սպառնացել էր Ռուսաստանին նոր տնտեսական պատժամիջոցներով։ Ավելի վաղ նա Դավոսում հայտարարել էր նաև, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե նավթի գները նվազեն։

Կարդացեք նաև

Back to top button