ԿարևորՏնտեսական

Նավթագազային ոլորտում Թրամփի քաղաքականությունը կնվազեցնի OPEC+ -ի ազդեցությունը. Forbes

Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ում նավթագազային նոր հանքերի շահագործման խրախուսումը կարող է փոխել իրավիճակը նավթի շուկայում։

ԱՄՆ հողային ռեսուրսների բյուրոյի տվյալներով, Բայդենի նախագահության ընթացքում հորատման աշխատանքների համար վարձակալված դաշնային տարածքները տարեկան 1,62 մլն ակրից  (655 հազ. հա) նվազել էր մինչեւ 139 հազար ակրի (56 հազար հա.)։ Սակայն 2021-ից 2024 թվականներին նավթի արդյունահանումը օրական աճել էր 3-ից 3,7 մլն բարելի, հայտնում է Forbes- ը։

Էներգետիկայի ոլորտին վերաբերող Թրամփի հունվարի 20-ին ստորագրած հրամանագիրը դաշնային տարածքներում էներգառեսուրսների հետախուզումը եւ արդյունահանումը խարխուսելու մասին է։

Թրամփի՝ նավթային շուկայի զանգվածային ապակարգավորման քաղաքականությունը ոչ միայն կբերի ածխաջրածինների արդյունահանման աճին, այլեւ կմեծացնի ամերիկյան արտահանման ծավալները։

Forbes- ի տնտեսական մեկնաբան Կիրիլ Ռադիոնովի կարծիքով, սա կնվազեցնի OPEC+ նավթի գների վրա ազդեցությունը, ինչպես նաեւ կապահովի երկարաժամկետ կայունացում գազի շուկայում։

Կարդացեք նաև

Back to top button