ԱՄՆ–ում անսովոր ու անսպասելի ձյուն է տեղացել։ Հյուստոն քաղաքի բնակիչներից շատերը կյանքում առաջին անգամ են ձյուն տեսնում։ Փոթորիկը հասել է նաև Հյուսիսային Ֆլորիդայի ծովափնյա հատվածներ։ Այստեղ արտակարգ դրություն է հայտարարվել, դասերը դադարեցվել են։ Տարածաշրջանում ձնաբքի նախազգուշացումը վերաբերում է շուրջ 31 միլիոն մարդու։ Որոշ շրջաններում ձյան տեղումների ռեկորդներ են գրանցվել։ Վերջին անգամ 1895–ին է այստեղ առատ ձյուն տեղացել։




