Իսրայելի Զինված ուժերի հրամանատար Հերցի Հալեւին այսօր հայտարարել է, որ մարտի 6-ին հրաժարական կտա՝ այսպիսով ստանձնելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ի՝ ՀԱՄԱՍ- ի հարձակման լայնամասշտաբ ձախողման պատասխանատվությունը։
Պաշտպանության նախարարին հղած նամակում նա նշել է՝ սպասվում էր, որ հրաժարական կտա։ Հալեւին գրել է, որ կավարտի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների հարցով Իսրայելի պաշտպանության բանակի հետաքննությունը եւ կամրապնդի անվտանգության մարտահրավերներին ՑԱԽԱԼ- ի պատրաստվածությունը։




