ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ոլորտներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար բոլոր ուղղություններով այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի տեսանկյունից «այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո»։ «Տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ մեր գործողություններում»,- հավելել է Լավրովը։

Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Երկկողմ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս։

Կարդացեք նաև

Back to top button