Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Տեղական լրատվամիջոցները ենթադրում էին, որ հյուրանոցի փայտե ծածկը կարող էր արագացնել կրակի տարածումը։
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քարթալկայա հյուրանոցի ռեստորանում, հայտնել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Բոլու նահանգի նահանգապետը, որտեղ գտնվում է լեռնադահուկային հանգստավայրը, պետական Anadolou լրատվական գործակալությանը հայտնել է, որ զոհերից երկուսը մահացել են խուճապի պատճառով շենքից ցած նետվելուց հետո։ Բոլուի նահանգապետ Աբդուլազիզ Այդինի խոսքով՝ հրդեհի պահին հյուրանոցում 234 հյուր է եղել։




