ԿարևորՀասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Հունվարի 20-21-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ մեքենաներն արգելափակվել են Հրազդան, Ապարան, Ծաղկաձոր քաղաքներում, Սոթք գյուղում, Ապարան-Լուսագյուղ, Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Կարդացեք նաև

Back to top button