ԿարևորՄիջազգային

Թուրքիան մանրամասներ է հայտնել Հայաստանի արտահանձնած կասկածյալների մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել երեկ Հայաստանի արտահանձնած կասկածյալների մասին։

Ըստ հաղորդագրության՝ հանցագործ խմբավորման առաջնորդ Էրջան Յըլմըզը հետախուզության մեջ է եղել 15 տարի, որից 14 տարին միջազգային հետախուզման։ Իբրահիմ Կայմաքը ազգային մակարդակով հետախուզման մեջ է եղել 6 տարի։ Ինտերպոլի հայտարարած Կարմիր ծանուցմամբ նրանք Հայաստանում կալանավորված են եղել մեկ տարի։

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին՝ համագործակցության համար։

Տես նաեւ Հայաստանը Թուրքիային է արտահանձնել հանցավորության մեջ ներգրավված երկու անձի

Կարդացեք նաև

Back to top button