ԿարևորՀասարակություն

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ-ն հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Եղանակային պայմաններով պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում հունվարի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը սպասվում է ձյուն։

Որոշ հատվածներում սպասվում է բուք, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Կարդացեք նաև

Back to top button