
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ, տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում»,-ասված է հրապարակման մեջ։
Տոնը նվիրված է Նոբելյան մրցանակի դափնեկիր, աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին։ Տոնը նշվում է ամեն տարի՝ հունվարի երրորդ երկուշաբթի օրը, զուգադիպում է Քինգի ծննդյան օրվան՝ հունվարի 15-ին։




