ԿարևորՄիջազգային

Իսրայելը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագրին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ՀԱՄԱՍ-ի հետ Դոհայում այս շաբաթվա սկզբին ձեռք բերված հրադադարի համաձայնագրին: Կառավարության նիստը տևել է մինչև ուշ գիշեր, դեմ են քվեարկել ծայրահեղ աջակողմյան երկու նախարարներ: Համաձայնագիրն այժմ կարող է ուժի մեջ մտնել, ինչպես նախատեսված է կիրակի՝ հունվարի 19-ին։

Անվտանգության կաբինետն առաջինն է հավանություն տվել համաձայնագրին։ Քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հույս է հայտնել, որ նախարարների կաբինետը նույնպես դրական որոշում կկայացնի։

«Սա կենսական քայլ է՝ հարգելու ազգի հիմնարար պարտավորությունները իր քաղաքացիների հանդեպ», — ասել է Հերցոգը:

Նախքան փոքր կաբինետի նիստը Նեթանյահուն հանդիպել է բանակցային թիմի հետ, որը համաձայնագրի վերջնական տարբերակը ստորագրելուց հետո վերադարձել էր Դոհայից։ Նրանք միասին գնահատել են գործարքի իրականացման ռիսկերը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ զինադադարն ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։ Նույն օրը պետք է սկսվի ՀԱՄԱՍ-ի գերությունից 33 իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացը։

Մինչև վերջին պահը պարզ չէր, թե արդյոք Իսրայելի կաբինետը կկարողանա հավաքվել ուրբաթ օրը, քանի որ նախարարների զգալի մասը կրոնական մարդիկ են և նշում են շաբաթ օրը, որը, ըստ հրեական ավանդույթի, սկսվում է ուրբաթ երեկոյան։

Համաձայնագիրը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։

Կարդացեք նաև

Back to top button