
Միներալնիե Վոդիից Երևան ուղևորվող ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է օդանավակայան, RBC-ին հայտնել են Red Wings ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Օդանավակայան վերադառնալու որոշումը կայացրել է օդանավի հրամանատարը, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում։
Կրկնակի թռիչք Միներալնիե Վոդիից Երևան կկազմակերպվի այլ ինքնաթիռով։ Դրա մեկնումը նախատեսված է նույն օրը երեկոյան, տեղի ժամանակով 21:15-ին։ Սպասման ընթացքում ուղևորներին ծառայություններ են մատուցվել դաշնային ավիացիոն կանոնակարգերի համաձայն, ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։




