ԿարևորՄիջազգային

Թրամփը Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին Հոլիվուդում «հատուկ դեսպաններ» է նշանակել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին նշանակել է Հոլիվուդում «հատուկ դեսպաններ»։ Նրանք պետք է օգնեն ամերիկյան կինոարտադրությանը վերականգնել իր առաջատար դիրքն աշխարհում։ Թրամփը հայտարարության մեջ նշել է, որ իր ղեկավարությամբ կսկսվի «Հոլիվուդի ոսկե դարը»։

«Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, ես կհետևեմ նրանց խորհուրդներին։ Հիմա և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, և՛ Հոլիվուդի համար գալիս է ոսկե դարը»։

2024 թվականին ԱՄՆ-ի կինովարձույթը անկում է գրացել նախորդ տարվա համեմատ: Հյուսիսային Ամերիկայի ընդհանուր վարձույթը 2024 թվականին կազմել է 8,7 միլիարդ դոլար, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2023 և 23,5%-ով 2019 թվականի համեմատ, երբ տարեկան վարձույթը կազմում էր 11,3 միլիարդ դոլար, գրում է մշակութային Variety լրատվամիջոցը։

Ստալոնեն, Գիբսոնը և Վոյթը Թրամփի կողմնակիցներն են։

Նոյեմբերին Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիան, որը ներկայացնում է հոլիվուդյան յոթ խոշորագույն ստուդիաները (Netflix, Paramount, Sony, Universal, Disney, Warner Bros., Amazon MGM Studios), շնորհավորել էր Դոնալդ Թրամփին նախագահական մրցավազքում հաղթանակի առթիվ և հայտարարել, որ անհամբերությամբ սպասում են ոլորտի խնդիրների լուծման համար համատեղ աշխատանքին։

Կարդացեք նաև

Back to top button