ԿարևորՔաղաքական

Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի

Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել։

 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին, համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացնի։

Փարաքարի փրայմըրիզում հաղթել է երկու ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Կարդացեք նաև

Back to top button