
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հետ կստորագրի 100-ամյա գործընկերության համաձայնագիր, հայտնում է BBC-ին։ Այդ նպատակով այսօր ՄԹ վարչապետ Կիր Սթարմերը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ։
Սա Սթամերի առաջին այցն է Ուկրաինա անցած տարվա հուլիսին կառավարության ղեկը ստանձնելուց հետո։
Կիեւ երկաթուղային կայարանում վարչապետ Սթարմերին դիմավորել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։
Նա մինչ այս նշանակումը եղել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը եւ վերլուծաբանները նախագահական հնարավոր ընտրություններում հենց նրան են համարում նախագահ Զելենսկու հիմնական հակառակորդ։




