ԿարևորՔաղաքական

Կալիֆորնիայի Սենատը ճանաչեց Արցախի անկախությունը

Րոպեներ առաջ Կալիֆոռնիայի Սենատը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ու այդ պետության կայացման ջանքերին սատարելու մասին բանաձևի օգտին, հաղորում է Ասպարեզը: Բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:  

Բանձևը նաև քաջալերում է Արցախի` որպես ազատ և անկախ պետություն զարգանալու շարունակական ջանքերը և կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին:

Բանաձևի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն: Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ` Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը:

Back to top button