ԿարևորՔաղաքական

Հրապարակվել է բանակների համաշխարհային ռեյտինգը. ցանկում 145 երկիր է

Հայաստանի զինված ուժերը, ըստ Global Firepower Index 2024-ի, աշխարհի ուժեղ բանակների ռեյտինգում զբաղեցնում է 91- րդ տեղը՝ 2.0373 ցուցանիշով։ Ցանկում 145 երկիր է։ Ռեյտինգը կազմվում է ամեն տարի, հաշվի է առնվում 60-ից ավելի գործոն՝ այդ թվում ֆինանսական ցուցիչներն ու երկրի աշխարհագրական դիրքը։

Ցուցանիշը որքան ցածր է, այնքան ռազմական ուժը մեծ է։

Մեր հարեւան Վրաստանը ցանկում 94-րդ տեղում է (2.0695), Ադրբեջանը 60 (1.2531)։ Ուժեղ բանակների ցուցանիշով Թուրքիան 9-րդ տեղում է (0.1902), Իրանը՝ 16-րդ (0.3048)։

Ադրբեջանի դաշնակից երկրներից Պակիստանը ռեյտինգում 12-րդ (0.2513), Իսրայելը՝15-րդ (0.2661) տեղում են։

Հայաստանի գործընկերներից Հնդկաստանն այս ռեյտինգում 4-րդ (0.1184), Ֆրանսիան 7-րդ (0.1785), Հունաստանը 30 (0.5337) տեղում են։

 Աշխարհի ուժեղագույն բանակների ցուցակը գլխավորում են ԱՄՆ զինված ուժերը 0.0744 ցուցանիշով։ Երկրորդ տեղում շարունակում է մնալ ռուսական բանակը (0.0788)։ Նրա դեմ այսօր պայքարող Ուկրաինական զինված ուժերը ռեյտինգում զբաղեցնում են 20-րդ տեղը՝ 0.3755 ցուցանիշով։

Երրորդ հզոր բանակն ունի Չինաստանը։ Ինչպես Ռուսաստանինը, նրա ցուցանիշը եւս 0.0788- է։

Կարդացեք նաև

Back to top button