
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղարության հյուրերի մատյանում՝ ընդգծելով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման՝ պատմական իրադարձության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան արտացոլող, ինչպես նաև առավել խորը համագործակցությունը նախանշող հանգրվան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։




