
Հայաստանի հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդել ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում, Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումից առաջ ելույթում հայտրարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը: Բլինքենը նշել է, որ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:
Պետքարտուղարը նաև ասել է, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիային և, որ բարձր են գնահատում Հայաստանի այդ հանձնառությունը։




