Սպասվում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, այսօր հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսում։
«Մեր երկխոսությունը շարունակվում է։ Արարատ Միրզոյանին հրավիրել ենք Ռուսաստանի Դաշնություն։ Նա հրավերն ընդունել է, սպասում ենք։ Հուսով եմ, որ շուտով այցը կկայանա»,- ասել է Լավրովը։
Նա այս շրջանում հայ-ռուսական պաշտոնական հարաբերությունները բարդ է որակել։
Իսկ արդեն անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի սկզբին՝ նախարար Լավրովն ասել է, որ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։
«Անշուշտ, Հայաստանի լեգիտիմ ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցի միանալու գործընթաց, որտեղ Հայաստանին սպասում են, ինքնիշխան որոշում է։ Բայց թեր ու դեմ կողմերը կշռադատելը, հավանաբար, նաև Հայաստանի կառավարության, ղեկավարության պատասխանատվությունն է, նրանց՝ ովքեր գործ ունեն տնտեսական բլոկի հետ»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաեւ Հայաստանի ինքնիշխան իրավունք է որակել Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրությունը։ «ՌԴ-ն ոչ մեկի չի թելադրում ում հետ համագործակցել»,- ասել է նա։
«Երեկ լսեցի, որ Արարատ Միրզոյանը Բլինքենի հետ ստորագրել է [Համաձայնագիրն ստորագրվելու է այսօր Երեւանի ժամանակով 22։00-ին. խմբ] ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Բայց դա երկու պետությունների ինքնիշխան իրավունքն է»,- շեշտել է Լավրովի։




