ԿարևորՔաղաքական

Հայաստանն ԱՄՆ-ի հետ գործընկերությունը զարգացնելու իրավունք ունի. Պեսկով

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է կապեր հաստատել Հայաստանի հետ։

Լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երևանի մտադրությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, մենք կարևորում ենք այդ հարաբերությունները, մենք մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ Մոսկվայի համար շատ կարևոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։

«Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի դիվիդենտներ է տալիս Հայաստանին և նրա ժողովրդին։ Ահա թե ինչից ենք մենք ելնում»,- եզրափակել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի ԱԳՆ-ն, երկրի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին Վաշինգտոնում կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

Կարդացեք նաև

Back to top button