ԿարևորՄիջազգային

ԱՄՆ եւ ՌԴ քաղաքական երկխոսություն չի եղել եւ չկա. Պեսկով

ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսություն ինչպես չի եղել, այդպես էլ չկա, շփումները միայն տեխնիկական մակարդակում են, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։

«Գիտեք, Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ կան որոշակի ուղիներ ռազմական գծով, դիվանագիտական գծով։ Սակայն դրանք ավելի շուտ տեխնիկական մակարդակի ուղիներ են, քաղաքական երկխոսություն կամ բարձեր մակարդակի երկխոսություն ինչպես չկար, այնպես էլ չկա»,- ասել է նա։

The New York Times— ը ավելիի վաղ անանուն աղբյուրը վկայակոչելով հայտնել էր, որ նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարից պահպանում էին անուղղակի փակ կապի ուղիներ։

Կարդացեք նաև

Back to top button